Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ դեսպանությունը Ծիածանի և Ամբերդի դպրոցներին նվիրաբերում է 80.000 ԱՄՆ դոլարի գույք

ԱՄՆ դեսպանությունը Ծիածանի և Ամբերդի դպրոցներին նվիրաբերում է 80.000 ԱՄՆ 
դոլարի գույք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Դեսպանության Ռազմական համագործակցության  գրասենյակի ներկայացուցիչների հետ միասին այցելեց Ծիածան և Ամբերդ համայնքների դպրոցներ՝ նվիրաբերելով ընդհանուր առմամբ 80.000 ԱՄՆ դոլար արժողությամբ նոր դպրոցական գույք, ուսումնական պարագաներ, կահույք, մարզասարքեր և խոհանոցային սարքավորումներ:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին  Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից, այս դպրոցները ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հավելյալ գույքի ծրագրի շահառու էին ընտրվել 2015թ.  դեսպան Միլսի այցելությունից հետո, երբ նա առիթ էր ունեցել անձամբ տեսնել, թե ինչպես է իրականացվում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության  հիմնական դպրոցի երեխաների դպրոցական սննդի ապահովման  ծրագիրը:

«Այս դպրոցներ շուրջ երեք տարի առաջ կատարած իմ այցից հետո ուրախ եմ կրկին այստեղ լինել և ուրախ եմ, որ կարողացա կատարել դեռևս այն ժամանակ տված իմ խոստումը: Այժմ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության հետ աշխաատանքում դուք արդեն ունեք անհրաժեշտ գույք ու սարքավորումներ, որպեսզի ձեր համայնքների շուրջ 300 դպրոցականներ ապահովվեն տաք կերակրով և ունենան ուսման համար անհրաժեշտ միջոցներ», - ասաց դեսպան Միլսը՝ խոսքն ուղղելով համայնքների բնակիչներին, դպրոցների անձնակազմին և աշակերտներին:

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հավելյալ գույքի ծրագիրն Ամբերդ և Ծիածան համայնքներում նպատակ ունի աջակցել դպրոցներին՝ ապահովելով նոր գույք և սարքավորումներ, ինչպես նաև փոխլրացնել այլ կազմակերպությունների, այս պարագայում՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը:

Ծիածանի դպրոցում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության օժանդակությամբ դպրոցական սննդի ծրագիրը մեկնարկել էր 2015թ. սեպտեմբերից և դպրոցի 300 աշակերտների կեսն այս ծրագրով ստանում էին տաք կերակուր: Ամբերդում դպրոցական սննդի ծրագիրը մեկ տարի շուտ էր մեկնարկել և սնունդ տրամադրվում էր դպրոցի 244 աշակերտներից շուրջ 120-ին: Դպրոցական սննդի ծրագիրը  սոցիալական ուղղվածության ծրագիր է, որը միտված է կայուն սննդի ապահովմանը դպրոցներում, ինչը թույլ է տալիս երեխաներին առավել կենտրոնանալ ուսմանը և դասերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]