Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

ՕԵԿ-ը նախընտրական հանրահավաք անցկացրեց Զեյթունում


ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց Երկիր» կուսակցությունը Մհեր Շահգելդյանի գլխավորությամբ սեպտեմբերի 18-ին քայլերթ անցկացրեց Զեյթուն վարչական շրջանում: ՕԵԿ համակիրները, «Մենք ենք ու մեր Երևանը» վանկարկելով, շրջեցին վարչական շրջանի փողոցներով և բակերով, բաժանեցին կուսակցության նախընտրական բուկլետները:

Նրանք հորդորեցին սեպտեմբերի 23-ին քվեարկել ՕԵԿ-ի թեկնածուի օգտին՝ խոստանալով կարճ ժամանակահատվածում լուծել Երևանի առջև ծառացած մի շարք խնդիրներ: «Մենք խոստանում ենք համարձակ նորարարական բարեփոխումներ՝ ուղղված Երևանի զարգացմանը և երևանցիների խնդիրների լուծմանը: Մենք առաջարկում ենք առանց կանխավճարի հիփոթեքով բնակարաններ, աղբահանության խնդրի լուծում, կոմունալ ծախսերի նվազեցում, փոքր և միջին գործարարության զարգացում, կանաչ տարածքների ավելացում, վթարային շենքերի վերանորոգում»,-բնակիչներին խոստացան ՕԵԿ անդամները:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Ընտրություններին մասնակցում են «Ռեֆորմիստների» կուսակցությունը, ԲՀԿ-ն, «Հայկազուններ» կուսակցությունը, «Երևանցիներ», «Լույս», «Իմ քայլը» դաշինքները, ՀՅԴ-ն, «Երևանի հանրություն» դաշինքը, «Ժառանգություն», «Օրինաց երկիր», «Երկիր Ծիրանի» և «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները: Ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տրվել է սեպտեմբերի 10-ին:

ՕԵԿ-ը ներկայացրել է ավագանու անդամի 116 թեկնածու, ցանկը գլխավորում է «Օրինաց Երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: 




Այս թեմայով

... վերջին լուր "Երևանի ավագանու ընտրություններ-2018" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ