Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել «էկոտաղավար»-ի բացման պաշտոնական արարողությունը

Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել «էկոտաղավար»-ի բացման պաշտոնական 
արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել «էկոտաղավար»-ի բացման պաշտոնական արարողությունը, որով ազդարարվել է «Կանաչ նախաձեռնություններ»  արշավի մեկնարկը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դմիտրի Մարիասինը, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ բնապահպանության  նախարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Կանաչ նախաձեռնություններ» արշավն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակում` ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո։

«Կանաչ նախաձեռնություններ» ծրագիրը նպաստում է հանրության մեջ կանաչ մտածողության ձևավորմանը, մարդկանց  վարքագծի փոփոխությանը։ Այսօվանից Բնապահպանության նախարարության պահպանվող տարածքները, ՊՈԱԿ-ները, տարածքային ստորաբաժանումներն անցնելու են  ԼԵԴ լուսավորության համակարգին, որի շնորհիվ կնվազեն ջերմոցային գազերի արտանետումները, ինչպես նաև կխնայվեն  Բնապահպանության նախարարության բոլոր կառույցներում լուսավորության համար պետբյուջեից վճարվող միջոցները», - նշել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ 

Մեկ շաբաթ շարունակ (սեպտեմբեր 18-25-ը) քաղաքի կենտրոնում տեղակայված կլինի բնապահպանական կենցաղը ներկայացնող էկոտաղավարը, որտեղ կարելի է տեսնել վերաօգտագործված պլաստիկից պատրաստված կահույք և կենցաղային իրեր, արևային վահանակից վերալիցքավորել բջջային հեռախոսներ։

«Կանաչ տաղավարը» տեղակայաված է Հյուսիսային պողոտայի ցայտաղբյուրների հարակից տարածքում:

«Կանաչ նախաձեռնություններ» միջոցառումների շրջանակներում Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել նաև տարածքային ստորաբաժանումներին ԼԵԴ լամպերի և համապատասխան հավաստագրերի հանձնման արարողությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]