Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բնապահպանության նախարարության պատվիրակությունը հանդիպել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ներկայացուցիչների հետ

Բնապահպանության նախարարության պատվիրակությունը հանդիպել է 
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 18  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ ՎԶԵԲ Կլիմայի փոփոխության և էներգախնայողության թիմի ղեկավարի տեղակալ Նայջել Յոլանտսի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ բնապահպանության  նախարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նայջել Յոլանտսը Հայաստանի Հանրապետությունում Կանաչ Կլիմայի Հիմնադրամի  ազգային լիազոր մարմնի ղեկավարին՝ բնապահպանության նախարարին է ներկայացրել հիմնադրամին ներկայացվելիք ՎԶԵԲ-ի <<Կանաչ քաղաքներ>> ծրագրային հայտի մշակման գործընթացը։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել տարածաշրջանի 9 երկրում, ինչի համար ակնկալվում է ստանալ 228 մլն $։ Հայաստանն այդ երկրների թվում բացառիկ է, քանի որ ծրագրում ընդգրկված է երկու քաղաք՝ Երևանը և Գյումրին, իսկ մյուսներում ծրագիր կիրականացվի մեկական քաղաքներում։  

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի և Կանաչ կլիմայական հիմնադրամի դրմաշնորհային միջոցները՝ կլիմայական փոփոխություններով պայմանավորված բնապահպանական խնդիրների մեղմման համատեղ ծրագրերին ուղղելու հնարավորություններին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]