Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

Վանաձորից Թումանյան 38,45 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են


ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վերականգնման ինտենսիվ աշխատանքներ են տարվում Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին։ Ավարտական փուլում են գտնվում ճանապարհի՝ Վանաձորից Թումանյան ձգվող 38,45 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։ Նշված հատվածում իրականացվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտի և անվտանգության տարրերի տեղադրում։ Վերականգնվում է նաև 2018-ի հունիսին փլուզված հենապատը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից, ճանապարհի՝ Թումանյանից Ալավերդի ձգվող հատվածում կատարվում են հողային, իսկ Բագրատաշեն-Նոյեմբերյան խաչմերուկ տեղամասում՝ կողնակների կառուցման աշխատանքներ։  

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Մ6 ծրագրի ղեկավար Արամ Վարդանյանն այցելել էր վերականգնվող ճանապարհահատվածներ՝ շինաշխատանքների ընթացքին ծանոթանալու համար։ Հանդիպումներ են կայացել կապալառու կազմակերպությունների և Մ-6, Վանաձոր- Ալավերդի-Վրաստանի սահման ավտոմոբիլային ճանապարհի շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական վերահսկողություն իրականցնող «Սաֆեժ» ընկերության ներկայացուցիչների հետ։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ