1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ստամբուլի 3-րդ օդանավակայանի շինարարական աշխատանքներում 37 բանվոր է զոհվել

Ստամբուլի 3-րդ օդանավակայանի շինարարական աշխատանքներում 37 բանվոր է 
զոհվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի 3-րդ օդանավակայանի շինարարական աշխատանքների ընթացքում, աշխատանքային ծանր պայմանների և դժբախտ պատահարների հետևանքով զոհվել է 37 բանվոր:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr-ը:

Որպես աշխատանքային ծանր պայմաններ նշվում են՝ վատ սնունդը, ծանր աշխատանքային գրաֆիկը, կացարանային վատ պայմանները:

Բանվորները նախորդ շաբաթ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ նշել են, որ աշխատանքային օրերին իրենց տրամադրված ուտելիքը շատ քիչ և անորակ է եղել, ոչ ստամբուլաբնակ բանվորներին հատկացված կացարանները եղել են շատ վատը:

Բողոքի ակցիայի մասնակից հարյուրավոր բանվորներ գիշերով բերման էին ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]