Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լևոն Վահրադյանն ընդունել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին

Լևոն Վահրադյանն ընդունել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի 
Սագանելիձեին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, կողմերը քննարկել են երկու երկրների սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներին առնչվող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել վրացական և հայկական ազգային մարզաձևերի զարգացմանը:

Նախարար Վահրադյանը և դեսպան Սագանելիձեն համակարծիք են եղել Հայաստանի և Վրաստանի միջև ավանդաբար ձևավորված բարի դրացիական հարաբերությունները բոլոր, այդ թվում՝ նաև սպորտի և երիտասարդական քաղաքականության բնագավառներում պահպանելու և զարգացնելու հարցում:

Նախարար Լևոն Վահրադյանը սիրով ընդունել է դեսպան Սագանելիձեի հրավերը՝ մասնակցելու 2018 թվականի հոկտեմբերի 16-ին Թբիլիսիում կայանալիք Եվրոպական խորհրդի կողմից կազմակերպվող սպորտի նախարարների համաժողովին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]