Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Դեկտեմբեր

Իսրայելը Սիրիայի վրա Է բարդել ռուսական Իլ-20-ի խոցման պատասխանատվությունը


ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակում ափսոսանք են հայտնել, որ Իլ-20 ռուսական ռազմական ինքնաթիռը սիրիական ՀՕՊ-ի համակարգերով խոցվել Է Միջերկրական ծովի վրա, բայց նշում են, որ իսրայելական կողմը միջադեպի համար պատասխանատվությունը դնում Է Սիրիայի կառավարական ուժերի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իսրայելն ափսոսանք Է հայտնում ռուսական ինքնաթիռի անձնակազմի զոհվելու կապակցությամբ, որը խոցվել Է ՀՕՊ-ի սիրիական համակարգերի կրակով»,-ասված Է իսրայելական բանակի հաղորդագրության մեջ: «Իսրայելն ամբողջությամբ միջադեպի պատասխանատվությունը դնում Է Բաշար Ասադի ռեժիմի վրա, որի բանակը խոցել Է ռուսական ինքնաթիռը: Իսրայելը նաեւ Իրանին եւ «Հըզբոլլահ»-ին Է մեղսակից համարում պատահական միջադեպին»,-նշում Է Իսրայելի պաշտպանության բանակը:

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները պատրաստ են Ռուսաստանի հետ համագործակցել Միջերկրական ծովի վրա ռուսական Իլ-20-ի խոցման միջադեպի շուրջ եւ պատրաստ են Մոսկվային տրամադրել իրենց ունեցած տեղեկատվությունը: Ռուսական Իլ-20 հետախույզ-ինքնաթիռը լույս սեպտեմբերի 18-ի գիշերը Միջերկրական ծովի վրա խփվել Է Սիրիայի ՀՕՊ-ի համակարգով: ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել Է, որ ինքնաթիռը հարվածի տակ են դրել իսրայելական կործանիչները: Միջադեպի հետեւանքով զոհվել Է 15 ռուս զինվորական: ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Իսրայելի գործողությունները գնահատում են որպես թշնամական եւ համարժեք պատասխանի իրավունք են վերապահում իրենց, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ