Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանցի միլիարդատերը մեղադրվում է հայտնի երգիչ Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի մեջ

Ադրբեջանցի միլիարդատերը մեղադրվում է հայտնի երգիչ Ավրաամ Ռուսոյի 
առևանգման փորձի մեջ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանաբնակ միլիարդատեր Թելման Իսմայիլովը, ով «Չերկիզովսկի» շուկայի նախկին սեփականատերն է, իր զարմիկ Զաուր Մարդանովի հետ մեղադրվում է 2004թ.-ին  հայտնի երգիչ Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Մեյդան»-ը:

Միլիարդատիրոջ և նրա զարմիկի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Հետաքննության վարկածի համաձայն՝ 2004թ. Իսմայիլովը և նրա զարմիկը փորձել են առևանգել Ավրաամ Ռուսոյին, և ստիպել նրան համերգային համատեղ գործունեություն ծավալել:

Մեղադրվող կողմը հրաժարվում է առաջադրված մեղադրանքներից և դրանք համարում անհեթեթ:

«Ամբողջովին պարզ է, որ այդպիսի բան չի եղել»,- ասել է մեղադրվող կողմի փաստաբանը:

Սեպտեմբերի 18-ի դատավարությամբ Իսմայիլովի համար պետք է խափանման միջոց ընտրվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]