Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԻ նախարարի հրամանով համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով

ԱԻ նախարարի հրամանով համակարգի մի խումբ  աշխատակիցներ պարգևատրվել են 
մեդալներով

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով սեպտեմբերի 18-ին  համակարգի մի խումբ աշխատակիցներ մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա` սեպտեմբերի 4-ի կապակցությամբ պարգևատրվել են մեդալներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մեդալները փրկրարներին հանձնել է ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանը:

 «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով պարգևատրվել են ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Կ. Զիրաքյանը, ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ. Աբգարյանը, ևս 10 փրկարար:

«Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրվել են ՓԾ կադրերի վարչության կադրային գործի վարման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Վ. Հովսեփյանը, ծառայության կազմակերպման վարչության  աշխատանքային ծրագրերի և պլանների համակարգման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Եղիազարովը, ՃԿՊԱ պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գ. Հովակիմյանը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Ա. Մկրտչյանը:

«Անվեհեր փրկարար»  մեդալ է շնորհվել ՃԿԱԿ արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ոսկանյանին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]