Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շարունակվում է ԱԻ նախարարության և JICA-ի միջև փոխգործակցությունը

Շարունակվում է ԱԻ նախարարության և JICA-ի միջև փոխգործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Մունեո Տակասակային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հանդիպման նպատակն էր ստորագրել «Ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում՝ աղետների ռիկսի կառավարման նպատակով» ծրագրի քննարկումների արձանագրությունը:

ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով այցելության համար, նշել է, որ ստորագրվելիք փաստաթուղթը ԱԻ նախարարության և JICA-ի միջև սերտ համագործակցության ևս մեկ վկայություն է, ու հույս հայտնեց, որ փոխգործակցությունը կլինի շարունակական և էլ ավելի կխորանա:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մ. Տակասական ասել է, որ իրենց մեծ ցանկությունն է, որ հայ ժողովուրդը մշտապես լինի իրազեկված և  պատրաստ՝ աղետների դիմագրավմանը:

Արձանագրության ստորագրումից հետո՝ տարեսկզբին, կմեկնարկեն ծրագրի փորձագետների ներգրավման աշխատանքները: Գարնանը ճապոնացի փորձագետները կժամանեն Հայաստան:

Ճապոնիայի կառավարության Զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության ծրագրերի (ODA) շրջանակներում 2017թ. հաստատվել է դրամաշնորհային հայտ՝ «Ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման ցանց» ստեղծելու համար: Վերոնշյալ թեմաներով եղել են մի շարք հանդիպումներ ծրագրի փորձագետների հետ, որոնց ընթացքում բարձրացվել են ուսումնական և շարժական տեղեկատվական կենտրոնների տեխնիկական հագեցման, արբանյակային կապի հետ կապված ծախսերի, ԱԻՆ աշխատակիցների վերապատրաստման ու փորձի փոխանակման վերաբերյալ հարցերը:

         


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]