Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստված ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի գրանցվել. ԱՀԿ և ԱՄՆ մասնագետների գնահատականը

Հայաստանում պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստված ոչ մի աղջկա մոտ 
որևէ բարդություն չի գրանցվել. ԱՀԿ և ԱՄՆ մասնագետների գնահատականը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնները գնահատել են ՀՀ-ում մարդու պապիլոմավիրուսային (ՄՊՊ) վարակի դեմ պատվաստումների ներդրման  գործընթացը սեպտեմբերի 10-17-ի դրությամբ: Գնահատման ամփոփ արդյունքները ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարությունում` ՀՀ ԱՆ մասնագետների, փորձագետների և միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված հանդիպման ժամանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ըստ այդմ` մինչ այժմ պատվաստման միջին հանրապետական ցուցանիշը կազմել է 4.8 տոկոս, ըստ առանձին մարզերի` 2-9 տոկոս: Այս ընթացքում պատվաստված և ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի գրանցվել, ինչը բարձրացրել է պատվաստման հանդեպ վստահությունը:

Ըստ փորձագետների գնահատման`  երկրում գործող իմունականխարգելման ծրագիրը լիարժեք է, իսկ ՄՊՊ պատվաստումների ներդրման գործընթացն իրականացվել է` ներառելով բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Միաժամանակ գնահատման ընթացքում պարզվել է, որ ՄՊՊ պատվաստումներում ընդգրկվածությունը  շատ ցածր է` պայմանավորված նախապատվաստումային ժամանակահատվածում արդեն իսկ ձևավորված հակապատվաստումային կամպանիայի ակտիվ գործունեությամբ:

Մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումային  գործընթացի  բարելավման  նպատակով փորձագետներն առաջարկներ են ներկայացրել, մասնավորապես,  հասարակության շրջանում ՄՊՊ պատվաստանյութի արդյունավետության և  արգանդի պարանոցի քաղցկեղի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման  գործընթացի բարելավման նպատակով ընդգրկել  բոլոր հնարավոր շահագրգիռ կառույցներին, ՄՊՊ-ին առնչվող տեղեկատվությունը տրամադրել` ելնելով գիտական և ապացուցողական բժշկության տեսանկյունից, ինչպես նաև ակտիվացնել «Իմունականխարգելման հարցերով հանրապետական փորձագիտական հանձնաժողով»-ի կողմից ՄՊՊ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշի բարձրացման  ուղղությամբ միջոցառումները:  

Պատվաստումը ներդրած երկրների հաջող փորձի ներկայացումն իր հերթին է վստահության ամրացման հիմք հանդիսանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]