1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ երեք նախագահները հրավիրվելու են մասնակցելու Անկախության տոնակատարությանը

ՀՀ երեք նախագահները հրավիրվելու են մասնակցելու Անկախության տոնակատարությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հրավիրվելու են մասնակցելու Անկախության տոնակատարությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այս մասին հայտնել է «Ազատության» հետ զրույցում:

Հայաստանի Հանրապետության Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, մայրաքաղաքում անցկացվելու են մի շարք միջոցառումներ: Հայաստանի Հանրապետության անկախության տոնի օրն ամբողջ hանրապետությունն ունենալու է տոնական խորհրդին համապատասխան ձևավորում: Կազմակերպիչները, կառավարությունն արել են ամեն ինչ, որպեսզի այդ օրը վերածվի իրական տոնի ողջ Հայաստանի տարածքում: Միջոցառումների մեկնարկը տրվելու է Երևանի Հանրապետության հրապարակից՝ ժամը 12:00-ին: Միջոցառումների մեկնարկը տրվելու է կավճանկարչությամբ, որին կմասնակցի շուրջ 2 հազար աշակերտ: Ժամը 13:00-ից՝ կավճանկարչությունից անմիջապես հետո Հանրապետության հրապարակում գործելու է «Վերնիսաժ» խորագրով գեղանկարչության ցուցահանդեսը: Ժամը 13:00-ից սկսում են աշխատել նաև Հանրապետության հրապարակում տեղադրված երկու բեմերը, որոնք աշխատելու են մինչև 23:00-ն: Մանկական քաղաքը նույնպես լինելու է Հանրապետության հրապարակում, որը գործելու է շատրվանների դիմացի մայթի ամբողջ երկայնքով:Մայրաքաղաքում լինելու է փողային նվագախմբերի երթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]