Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան կարող են համաձայնության չգալ Brexit-ի պայմանների շուրջ. Տուսկ

ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան կարող են համաձայնության չգալ Brexit-ի պայմանների շուրջ. Տուսկ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնության բացակայությունը հնարավոր Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի նամակում, որը հրապարակվել Է ԵՄ-ի ղեկարվարների՝ սեպտեմբերի 19-20-ին Զալցբուրգում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախաշեմին:

«Ցավոք, առանց համաձայնության սցենարը դեռեւս միանգամայն հնարավոր Է: Սակայն, եթե մենք գործենք պատասխանատվությամբ , կկարողանանք խուսափել աղետից»,- գրել Է նա:

Իր հերթին Brexit-ի հարցերով բրիտանացի նախարար Դոմինիկ Ռաաբը սեպտեմբերի 18-ին հայտարարել Է, որ Եվրամիության կազմից առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալը «վատ ելք կլիներ երկու կողմերի համար»: Նախարարը նշել Է, որ «այժմ գնդակը գտնվում Է ԵՄ-ի կողմում»:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:

Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am