Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չինաստանը պատասխան ներմուծման մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ի հետ միաժամանակ

Չինաստանը պատասխան ներմուծման մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ի հետ միաժամանակ
 ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանն ԱՄՆ-ում չինական ապրանքների ներմուծման նոր մաքսատուրքերին կպատասխանի համանման միջոցներով եւ նույն ժամկետում՝ սեպտեմբերի 24-ից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը: Ինչպես ասված Է չինական նախարարության հայտարարության մեջ, որից մեջբերում Է անում Dow Jones-ը, ԱՄՆ-ի մաքսատուրքերն անորոշության նոր գործոն են դարձել չին-ամերիկյան հարաբերությունների համար:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլար գումարի ապրանքների համար սեպտեմբերի 24-ից 10-տոկոսանոց մաքսատուրքերի սահմանման, ինչպես նաեւ 267 մլրդ դոլարի չափով հավելյալ մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին, եթե ՉԺՀ-ն պատասխան միջոցներ ձեռնարկի: «Սակագները ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 24-ին, մինչեւ տարեվերջ դրանք կպահպանվեն 10 տոկոս մակարդակի վրա: Հունվարի 1-ից սակագները կաճեն մինչեւ 25 տոկոս: Դեռ ավելին, եթե Չինաստանը պատասխան միջոցներ ձեռնարկի մեր ֆերմերների կամ արդյունաբերության այլ ճյուղերի դեմ, ապա մենք անհապաղ կսկսենք երրորդ փուլը՝ ներմուծման լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելով մոտավորապես 267 մլրդ դոլարի չափով»,-հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահը:

Թրամփը քանիցս հայտարարել Է, որ իրեն դուր չի գալիս ՉԺՀ-ի հետ առեւտրում առկա դեֆիցիտը: Այս տարվա հունիսի 15-ին նա հայտարարել Է, որ Չինաստանի կողմից ամերիկյան ինտելեկտուալ սեփականության եւ տեխնոլոգիաների հափշտակման, ինչպես նաեւ այն բանի կապակցությամբ, որ Պեկինը անարդարացի առեւտրական պրակտիկա Է կիրառում, ԱՄՆ-ը 25 տոկոսի չափով մաքսատուրքեր կսահմանի այդ երկրից ներմուծվող 50 մլրդ դոլար գումարի ապրանքների վրա: Դրանք սահմանվել են երկու մասով՝ 34 մլրդ դոլարի ու 16 մլրդ դոլարի չափով, եւ ուժի մեջ մտել համապատասխանաբար հուլիսի 6-ին եւ օգոստոսի 23-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]