1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն այցով կժամանի Վրաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն այցով կժամանի Վրաստան
 ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը սեպտեմբերի 21-ին այցով կժամանի Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է վրացական Առաջին ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Պլանավորված են դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալի հանդիպումները Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ: Ռոուզ Գյոթեմյուլլերն առաջին անգամ Վրաստանում եղել Է 2017 թվականի մայիսին»,-ասված Է ալիքի հաղորդագրության մեջ, որը հրապարակված Է նրա կայքում:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Գյոթեմյուլլերը Վրաստանում հանդիպումներ կանցկացնի երկրի իշխանությունների ներկայացուցիչների հետ: Այցի մնացած մանրամասները դեռեւս հայտնի չեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]