Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շոյգուն Միջերկրական ծովի վրա խոցված ռուսական ինքնաթիռի համար մեղադրել Է Իսրայելին

Շոյգուն Միջերկրական ծովի վրա խոցված ռուսական ինքնաթիռի համար մեղադրել Է Իսրայելին
 ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իսրայելի իր պաշտոնակից Ավիգդոր Լիբերմանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել Է, որ Միջերկրական ծովի վրա խոցված Իլ-20 ռուսական ինքնաթիռի համար մեղքն ամբողջովին ընկած Է Իսրայելի վրա: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, սեպտեմբերի 18-ին լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Խոցված ռուսական ինքնաթիռի եւ անձնակազմի զոհվելու համար մեղքն ամբողջովին ընկած Է իսրայելական կողմի վրա: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փոխգործակցույթան տարբեր կապուղիներով քանիցս կոչ Է արել իսրայելական կողմին՝ ձեռնպահ մնալ Սիրիայի տարածքին հարվածներ հասցնելուց, որոնք սպառնալիք են ստեղծում ռուս զինծառայողների անվտանգության համար»,- ասել Է Շոյգուն:

Սեպտեմբերի 18-ին ավելի վաղ Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը լրագրողներին հայտնել Է, որ Իլ-20 ռուսական ռազմական ինքնաթիռը Միջերկրական ծովի երկնքում խոցվել Է Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, քանի որ ռուսական ինքնաթիռով քողարկվում Էին Իսրայելի F-16 կործանիչները: Կոնաշենկովը ճշտել Է, որ սեպտեմբերի 17-ին Մոսկվայի ժամանակով ժամը մոտավորապես 22:00-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 չորս կործանիչներ կառավարվող ավիառումբերով սիրիական օբյեկտներին հարված են հասցրել Լաթաքիա քաղաքի շրջանում:

Կոնաշենկովը նաեւ նշել Է, որ Իսրայելը պլանավորվող գործողության մասին չի նախազգուշացրել Սիրիայում գործող ռուսական զորախմբի հրամանատարությանը: «Թեժ գծով» ծանուցումն ստացվել Է հարվածից մեկ րոպե առաջ, ինչը թույլ չի տվել ռուսական ինքնաթիռը դուրս բերել անվտանգ գոտի»,-հավելել Է նա:

Մոսկվան Իսրայելի գործողությունները գնահատել Է որպես թշնամական եւ պատասխան գործողությունների իրավունք Է վերապահում իրեն: «Իսրայելի այդ սադրիչ գործողությունները գնահատում ենք որպես թշնամական: Իսրայելացի զինվորականների անպատասխանատու գործողությունների հետեւանքով զոհվել Է ռուս 15 զինծառայող: Դա բացարձակապես չի համապատասխանում ռուս-իսրայելական գործընկերության ոգուն»,-հայտարարել Է գեներալը: «Մենք մեզ համարժեք պատասխան գործողությունների իրավունք ենք վերապահում»,-հավելել Է Կոնաշենկովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]