Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Եվրասիական շաբաթ» համաժողովին նախատեսվում է ԵԱՏՄ-ից մոտ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերության մասնակցություն

«Եվրասիական շաբաթ» համաժողովին նախատեսվում է ԵԱՏՄ-ից մոտ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերության մասնակցություն

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Բիզնես Արմենիա հիմնադրամի աջակցությամբ, 2018թ. հոկտեմբերի 22-24-ը Հայաստանում կանցկացվի «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը։ «Եվրասիական շաբաթը» ԵԱՏՄ խոշորագույն ամենամյա գործարար միջոցառումն է։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բիզնես Արմենիա»-ի հանրային կապերի բաժնից,  այն ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։

Այս տարի գործարար համաժողովին նախատեսվում է ԵԱՏՄ-ից մոտ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերությունների մասնակցություն։ «Եվրասիական շաբաթի» շրջանակում տեղի կունենա նաև ցուցահանդես, որի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի ընկերությունները կներկայացնեն իրենց արտադրանքն ու ծառայությունները։ Յուրաքանչյուր երկրից միջազգային էքսպոյին կմասնակցի 30 ընկերություն՝ սննդարդյունաբերության, դեղագործության, թեթև արդյունաբերության, շինանյութերի արտադրության, ՏՏ և ճշգրիտ ճարտարագիտության, ոսկեգործության ոլորտներից։ 

«ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսվարողների համար «Եվրասիական շաբաթը» լավ հնարավորություն է նոր գործնական կապեր հաստատելու, արտահանման և ներդրումների գործարքներ կնքելու համար»,- նշել է Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

«Տեղի են ունենալու նաև B2B հանդիպումներ, որի համար անհրաժեշտ է պաշտոնական կայքում գրանցվել, ընտրել ընկերություններին և նշանակել հանդիպումներ»,- նշել է Բիզնես Արմենիայի Արտահանման աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։

Ցուցահանդեսի հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է։ Հայաստանյան ընկերությունների հայտերի հավաքագրումը կատարում է Բիզնես Արմենիան, մասնակցությունը հաստատում է ԵԱՏՀ ստեղծած կազմկոմիտեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]