Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իսրայելական օդուժը Սիրիայի ՀՕՊ-ի հարվածի տակ Է դրել Իլ-20-ը. Մոսկվան համարժեք պատասխան Է խոստանում

Իսրայելական օդուժը Սիրիայի ՀՕՊ-ի հարվածի տակ Է դրել Իլ-20-ը. Մոսկվան համարժեք պատասխան Է խոստանում
 ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իլ-20 ռուսական ռազմական ինքնաթիռը Միջերկրական ծովի երկնքում խոցվել Է Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, քանի որ ռուսական ինքնաթիռով քողարկվում Էին Իսրայելի F-16 կործանիչները: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, սեպտեմբերի 18-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Քողարկվելով ռուսական ինքնաթիռով՝ իսրայելացի օդաչուներն այն դրել են Սիրիայի ՀՕՊ-ի միջոցների կրակի ներքո: Դրա հետեւանքով Իլ-20-ը խոցվել Է Ս-200 համալիրի հրթիռով»,-ասել Է գեներալը:

Կոնաշենկովը ճշտել Է, որ սեպտեմբերի 17-ին Մոսկվայի ժամանակով ժամը մոտավորապես 22:00-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 չորս կործանիչներ կառավարվող ավիառումբերով սիրիական օբյեկտներին հարված են հասցրել Լաթաքիա քաղաքի շրջանում:

Կոնաշենկովը նաեւ նշել Է, որ Իսրայելը պլանավորվող գործողության մասին չի նախազգուշացրել Սիրիայում գործող ռուսական զորախմբի հրամանատարությանը: «Թեժ գծով» ծանուցումն ստացվել Է հարվածից մեկ րոպե առաջ, ինչը թույլ չի տվել ռուսական ինքնաթիռը դուրս բերել անվտանգ գոտի»,-հավելել Է նա: Մոսկվան Իսրայելի գործողությունները գնահատել Է որպես թշնամական եւ պատասխան գործողությունների իրավունք Է վերապահում իրեն: «Իսրայելի այդ սադրիչ գործողությունները գնահատում ենք որպես թշնամական: Իսրայելացի զինվորականների անպատասխանատու գործողությունների հետեւանքով զոհվել Է ռուս 15 զինծառայող: Դա բացարձակապես չի համապատասխանում ռուս-իսրայելական գործընկերության ոգուն»,-հայտարարել Է գեներալը: «Մենք մեզ համարժեք պատասխան գործողությունների իրավունք ենք վերապահում»,-հավելել Է Կոնաշենկովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]