Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը Հայաստանի ազգային արխիվին հազվագյուտ փաստաթղթեր է նվիրել  

Արմեն Սարգսյանը Հայաստանի ազգային արխիվին հազվագյուտ փաստաթղթեր է 
նվիրել

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ազգային արխիվին Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարևոր փաստաթղթեր է հանձնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Նրա խոսքով՝փաստաթղթերն  ամենաարժեքավորներից են, որ պահվում են ազգային արխիվում: «Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարները մեզ հասել են գերմանացի մեծ մարդասեր, հայ ժողովրդի բարեկամ Արմին Վեգների շնորհիվ, և ահա այս տարի ՀՀ նախագահը արխիվին հանձնեց այդ լուսանկարների նեգատիվը, որն ինքը ձեռք էր բերել ժամանակին: Դրանք մշակված են, դրված հատուկ ծրարների մեջ,  որոնք չեն վնասում նեգատիվը»,-ասաց Վիրաբյանը:

Հայաստանի ազգային արխիվի սերվերում պահվում է 1.300.000 թերթ թվայնացված փաստաթուղթ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]