Nymex. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 17-09-18
10:19, 18 Սեպտեմբեր 2018
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NYMEX բորսայի սեպտեմբերի 17-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 0.05%-ով և կազմել 1200.93 դոլար, արծաթի գինը նվազել է 1.12%-ով և կազմել 14.18 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.19%-ով և կազմել 801.00 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում