Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանը եւ Թուրքիան բուֆերային գոտի են ստեղծում Իդլիբի շուրջը: Հարձակում չի լինի

Ռուսաստանը եւ Թուրքիան բուֆերային գոտի են ստեղծում Իդլիբի շուրջը: Հարձակում չի լինի
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները պայմանավորվել են բուֆերային գոտի ստեղծել Սիրիայի Իդլիբի նահանգի շուրջը, ինչը նշանակում Է Իդլիբի վրա Բաշար Ասադի զորքերի հարձակման առնվազն հետաձգում, ինչի դեմ հանդես են գալիս Թուրքիան եւ Արեւմուտքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 18-ին Սոչիում կայացած բանակցություններից հետո հայտարարել են Իդլիբի երկայնքով 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտու ստեղծման մտադրության մասին: Դա արվելու Է մինչեւ հոկտեմբերի 15-ը:

Ռուսաստանի նախագահը, պատմելով Էրդողանի հետ ձեռք բերված համաձայնության մասին, պարզաբանել Է, որ մինչեւ հոկտեմբերի 10-ը նախատեսված Է այդ գոտուց ընդդիմադիր խմբավորումների ամբողջ ծանր սպառազինության դուրսբերումը: Այդ գոտին պարեկելու են թուրք զինվորականներն ու ռուսական ռազմական ոստիկանությունը:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հավաստիացրել Է, որ առաջիկա ժամերին բուֆերային գոտու վերաբերյալ որոշումը կհամաձայնեցվի նախագահ Բաշար Ասադի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]