Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հարավային Կորեայի նախագահին օդանավակայանում դիմավորել Է Կիմ Չեն Ունը

Հարավային Կորեայի նախագահին օդանավակայանում դիմավորել Է Կիմ Չեն Ունը
 ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն անձամբ Է օդանավակայանում դիմավորել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին, որը սեպտեմբերի 18-ին ժամանել Է Փհենյան՝ մասնակցելու այս տարվա ընթացքում արդեն երրորդ միջկորեական գագաթնաժողովին: Իրադարձություններից վայրից ուղիղ հեռարձակում Է իրականացնում Սեուլում կազմակերպված մամուլի կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կիմ Չեն Ունը օդանավակայան Է ժամանել իր տիկնոջ հետ եւ Մուն Չժե Ինին ու նրա տիկնոջը ողջունել ինքնաթիռի շարժասանդուղքի մոտ, որտեղ երկու երկրների ղեկավարներն ու նրանց կանայք ձեռքսեղմումներ են փոխանակել: Օդանավակայաինից Մուն Չժի Ինը հյուսիսկորեական «Պեկհվավոն» կառավարական նստավայր Է ուղեւորվել Կիմ Չեն Ունի հետ նույն ավտոմեքենայով:

Ինչպես հայտնել են ԿԺԴՀ-ի առաջնորդի վարչակազմի ներկայացուցիչները, նստավայրում կկայանա նախաճաշ, որից հետո պլանավորվում Է անցկացնել բարձր մակարդակի բանակցությունների առաջին փուլը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]