Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրաքը ՄԱԿ-ին տեղեկացնելու է Թուրքիայի կողմից Իրաքի օդային սահմանը  խախտելու դեպքերի մասին

Իրաքը ՄԱԿ-ին տեղեկացնելու է Թուրքիայի կողմից Իրաքի օդային սահմանը  խախտելու 
դեպքերի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտնել է, որ Իրաքը պատրաստվում է փաստաթղթավորել թուրքական օդուժի կողմից Իրաքի հյուսիսային օդային սահմանները խախտելու դեպքերը և դրանք ներկայացնել Միացյալ ազգերի կազմակերպություն (ՄԱԿ):

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է իրաքյան Rudaw լրատվական գործակալությունը:

Իրաքի վարչապետը հայտնել է, որ Իրաքը ուժեղացնելու է Թուրքիայի հետ սահմանի

զինվորական հսկողությունը և սահմանային խախտման դեպքերը կանխելու նպատակով զինծառայողներ է ուղարկելու Իրաքյան Քրդստան:

Թուրքական կողմը պարբերաբար խախտում է Իրաքի օդային սահմանը և օդային հարվածներ հասցնում PKK (Քրդստանի աշխատավորական կուսակցության) զինյալների՝ Իրաքի հյուսիսում տեղակայված դիրքերին, որոնց Իրաքում գտնվելուն և գործունեությանը դեմ են նաև Իրաքի իշխանությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]