Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Դեկտեմբեր

Բակո Սահակյանը հրավիրել է ՊԲ զորահավաքային պատրաստության ուսումնավարժական հավաքների ընթացքին նվիրված խորհրդակցություն


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված ՊԲ զորահավաքային պատրաստության ընթացիկ տարվա պլանի համաձայն մեկնարկած ուսումնավարժական հավաքների ընթացքին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համապատասխան զեկույցով հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին եւ համապատասխան կառույցների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ