Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իրանը կատարում Է ԳՀՀԾ-ի շրջանակում իր ստանձնած պարտավորությունները. Սալեհի

Իրանը կատարում Է ԳՀՀԾ-ի շրջանակում իր ստանձնած պարտավորությունները. Սալեհի

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կատարում Է միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում իր ստանձնած բոլոր պարտավորությունները՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 17-ին հայտարարել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

«2016 թվականի հունվարին համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից Իրանը լիովին կատարել Է գործարքի պայմանները եւ իր բոլոր պարտավորությունները միջուկային ծրագրի շրջանակում, ինչը հաստատվում Է ՄԱԳԱՏԷ-ի բոլոր 12 զեկույցներում: Դա պարզ, անվիճելի ու հանրաճանաչ փաստ Է»,- ասել Է Սալեհին՝ Վիեննայում ելույթ ունենալով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր խորհրդաժողովի 62-րդ նստաշրջանում:

Նա քննադատության Է ենթարկել գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը, Վաշինգտոնիի միակողմանի որոշումը համարելով «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի կոպիտ խախտում»:

Սալեհիի խոսքով՝ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը սպառնալիքի տակ Է դրել դրա գոյությունը եւ լուրջ հետեւանքներ կունենա: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

«Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:

Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]