1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սիրահարները բաժանվելուց 60 տարի անց վերամիավորվել են սոցցանցի շնորհիվ

Սիրահարները բաժանվելուց 60 տարի անց վերամիավորվել են սոցցանցի շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի սիրահարները՝ Էրիկը եւ Էլեյնը, որոնք բաժանվել Էին ավելի քան 60 տարի առաջ, միմյանց գտել են Facebiik-ում եւ ամուսնացել: Այդ մասին նրանք պատմել են BBC-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դպրոցում 7 տարեկան Էրիկը սիրահարվել Էր իր քրոջ լավագույն ընկերուհուն: Տղան դա գաղտնի Էր պահում, որովհետեւ երկու տարով նրանից փոքր Էր: Սակայն տղայի զգացմունքների մասին իմացել Է երեխայի մայրը, որն արգելել Է նրան աղջկա հետ շփվել այն պատճառով, որ երկուսն Էլ դեռ շատ փոքր են: Դպրոցից հետո Էրիկը եւ Էլեյնը կորցրել են կապը եւ չեն շփվել շուրջ 60 տարի: Սակայն ամեն բան փոխվում Է, երբ նրանք միմյանց հայտնաբերում են սոցիալական ցանցերում:

«Եթե Facebook-ը չլիներ, մենք երբեք չԷին գտնի միմյանց»,-հայտարարել Է Էրիկը լրագրողների հետ զրույցի ընթացքում: Վերամիավորվելուց որոշ ժամանակ անց սիրահարները որոշում են ամուսնանալ՝ արարողության համար ընտրելով նույն այն դպրոցը, որտեղ նրանք սովորել են պատանեկության շրջանում: Այսօր այդ շենքն զբաղեցնում Է միջոցառումների անցկացման հասարակական կենտրոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]