1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայում տեղի է ունեցել Հրանտ Դինքի անվան մրցանակի հանձնման հերթական արարողությունը

Թուրքիայում տեղի է ունեցել Հրանտ Դինքի անվան մրցանակի հանձնման հերթական 
արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում տեղի է ունեցել Հրանտ Դինքի անվան մրցանակի հանձնման 10-րդ ամենամյա արարողությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակօս» պարբերականը:

Ժյուրիի կազմում եղել է նաև հայտնի ռոք երգիչ Սերժ Թանկյանը:

Ժյուրին ձայների մեծամասնությամբ մրցանակը հանձնել է Մուրադ Չելիքանին, ով 1970-ականներից մշտապես պայքարել է հանուն մարդու իրավունքների և մի քանի անգամ բանտարկվել դրա համար:

Արտասահմանից Հրանտ Դինքի մրցանակին արժանացել է Ռադյա էլ-Մութավեքելը, ով Եմենի մարդու իրավունքների պաշտպանության միության անդամ է:

Հրանտ Դինքի անվան մրցանակին արժանանում են մարդու իրավունքների պաշտպանության գործում ներդրում ունեցած անհատներ թե Թուրքիայի, թե արտասահմանյան քաղաքացիներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]