Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ծառուկյան» խմբակցությունը դիմելու է եվրոպական կառույցներին քաղաքապետի իրենց թեկնածուի դեմ սոցիալական հարթակում տարածվող նյութերի համար

«Ծառուկյան» խմբակցությունը դիմելու է եվրոպական կառույցներին քաղաքապետի 
իրենց թեկնածուի դեմ սոցիալական հարթակում տարածվող նյութերի համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը պատրաստվում է դիմել եվրոպական կառույցներին, Հայաստանում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին՝ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածու Նաիրա Զոհրաբյանի դեմ սոցիալական ցանցերում տարածվող նյութերի, ատելության մթնոլորտի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ ճեպազրույցում այս մասին ասաց խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:

«Օրեր շարունակ սոցիալական ցանցերում, կայքերում տեղի ունեցող կոնկրետ տեղեկատվական տեռորի հանգուցալուծումն է եղել Նաիրա Զոհրաբյանի ելույթը սեպտեմբերի 16-ին կայացած հանրահավաքում: Կոպիտ ձևակերպումներ են լինում թեկնածուի, նրա հարազատների հասցեին: Սոցիալական ցանցերում հանդես են գալիս Նաիրա Զոհրաբյանին չընտրելու կոչերով: Ատելություն, ագրեսիա են քարոզում Զոհրաբյանի նկատմամբ: Մենք ունենք բազմաթիվ փաստեր և առաջիկայում պատրաստվում ենք ներկայացնել եվրոպական կառույցներին, մասնավորապես Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին Հայաստանում»,-ասաց Տոնոյանը:

Անդրադառնալով «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանի դիտարկմանը, թե «Ծառուկյան» խմբակցությունը զբաղվում է սև PR-ով, Տոնոյանը նշեց՝ իրենք նման բան չեն իրականացնում: Նաիրա Զոհրաբյանի ելույթը պարզապես եղել է արձագանք նրան, որ մարդկանց անձնական նամակներով կոչեր են ուղարկել՝ չընտրել Նաիրա Զոհրաբյանին: «Օրեր շարունակ սոցիալական հարթակներում տիրող ատելության մթնոլորտի արձագանքն են եղել Նաիրա Զոհրաբյանի և նրա գործընկերների ելույթները»,-նշեց Տոնոյանը:

Վահե Էնֆիաջյանը նկատեց՝ դա հիմնականում տեղի է ունենում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Նաիրա Զոհրաբյանը հանրահավաքի իր ելույթում նշել էր, որ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում են Սերժ Սարգսյանի բարեկամները, Միքայել Մինասյանի սանիկը:  Լենա Նազարյանն ավելի ուշ նշել էր, որ Միքայել Մինասյանի սանիկը՝ ավագանու իրենց թեկնածու Վիկտոր Մնացականյանը ակտիվ մասնակցություն է ունեցել հեղափոխությանը, և նա Մինասյանի սանիկն է դարձել ավելի վաղ, քան Մինասյանն է մեզ հայտնի դարձել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]