Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Այսուհետև պիտի լինեն միայն ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ. Արարատ Միրզոյան

Այսուհետև պիտի լինեն միայն ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական 
ընտրություններ. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այսուհետև պիտի լինեն միայն ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը գրել է այս մասին ֆեյսբուքյան իր էջում՝ տեղադրելով «Իրազեկ քաղաքացիների միավորում»  հասարակական կազմակերպության պատրաստած տեսահոլովակը՝ ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների մասին,  որով խստացվել են պատիժները ընտրական հանցագործությունների համար:

 «Տեղեկացրեք բոլորին, որ վերջին օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է. ընտրակաշառք ստանալու համար՝ 500.000-700.000 դրամ տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում, ընտրակաշառք տալու համար՝ 2.500.000-3.000.000 դրամ կամ 2-6 տարի ազատազրկում, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար՝ 2-6 տարի ազատազրկում, ընտրությունների արդյունքները կեղծելու համար՝ 2-8 տարի ազատազրկում»,-նշել է փոխվարչապետը գրառման մեջ՝ հավելելով, որ ոստիկանությունը իրավունք ունի օգտագործել օպերատիվ հետախուզական բոլոր օրինական միջոցները (գաղտնալսում, ներքին դիտում) այդ հանցագործությունները բացահայտելու համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]