Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակը քննարկվում է ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում  

Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակը քննարկվում է ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ 
համաժողովում

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարշավայում տեղի ունեցող ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում սեպտեմբերի 17-ին քննարկվում է Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակը:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

 Համաժողովի ադրբեջանցի մասնակից, իրավապաշտպան Էմին Հուսեյնովը նշել է, որ Ադրբեջանը մարդու իրավունքների խախտման երկար և դժբախտ պատմություն ունի։ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վիճակն սկսած 2014 թ., երբ մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների նկատմամբ հարուցվեցին տարբեր քրեական գործեր, ավելի է վատթարացել:

 

«Ադրբեջանում քաղաքացիական հասարակության հետ կապված լուրջ խնդիրները շարունակում են մնալ նաև այսօր: Հասարակական կազմակերպություններից շատերը երկրի ներսում գործունեություն ծավալելիս այսօր էլ շարունակում են անցնել մեծ դժվարությունների միջով: Ադրբեջանի իշխանությունները բազմիցս ցույց են տվել, որ անտեսում են մարդու հիմնարար ազատությունները»,-նշել է իրավապաշտպան Էմին Հուսեյնովը:

 Վարշավայում սեպտեմբերի 10-ից մեկնարկած ԵԱՀԿ մարդու իրավունքների, օրենքի գերակայության ու ժողովրդավարության վերաբերյալ տարեկան համաժողովին մասնակցել է նաև ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը: Մշտապես ալիևյան ռեժիմի քննադատությամբ աչքի ընկնող Հուսեյնովը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայկական համայնքի ներկայացուցիչներին, խորհրդակցություններ ունեցել հայկական հասարակական կազմակերպությունների հետ:

Հանդիպումներից հետո ադրբեջանցի իրավապաշտպանը հայերի հետ ճաշել է Վարշավայում գտնվող Golden Apricot ռեստորանում, որը հայերի սիրելի վայրն է:

Իրավապաշտպանի հայերի հետ ունեցած ընթրիքը զայրույթ է առաջացրել Ադրբեջանի իշխանական և հասարակական շրջանակներում, ինչն իր արտահայտությունն է գտել մամուլում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]