Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայում բանտարկված Մեծ Բրիտանիայի քաղաքացին խնդրել է իրեն ազատել թուրքական բանտից  

Թուրքիայում բանտարկված Մեծ Բրիտանիայի քաղաքացին խնդրել է իրեն ազատել 
թուրքական բանտից

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ջո Ռոբինսոնը, ով 14 ամիս գտնվում է թուրքական բանտում, դիմել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին և խնդրել իրեն ազատել թուրքական բանտից:

 Այս մասին, ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

 Ռոբինսոնը բրիտանական ITV News-ին տված հարցազրույցում նշել է, որ ինքը գտնվում է խոր ընկճախտի մեջ:

 Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ռոբինսոնի խնդրանքին և նշել, որ ուշադիր հետևում է նրա գործին և կապ է հաստատել Թուրքիայի համապատասխան մարմինների հետ:

 Ջո Ռոբինսոնը Թուրքիայում կալանավորվել է 2017 թ., երբ իր քրդուհի ընկերուհու՝ Միրա Ռոժկանի հետ մեկնել էր հանգստանալու: Նրա ընկերուհին նույնպես ձերբակալվել է: Զույգը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և օժանդակելու հատկանիշներով:

Տեղեկությունների համաձայն՝ Ռոբինսոնը մի քանի տարի առաջ եղել է Սիրիայում և օժանդակել Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային զինված ջոկատներին (PYD/YPG), որոնք Թուրքիայում ահաբեկչական են հռչակված: Թուրքական դատարանը Ռոբինսոնին դատապարտել է 7 տարի 6 ամիս ազատազրկման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]