Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի եզրափակիչի վերջին հինգ մասնակիցների անունները


ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ ելույթ ունեցած 12 մասնակիցներից եզրափակիչ անցան հետեւյալ 5 մասնակիցները՝ 

  1. Վովա
  2. Լիլի
  3. Հարութ Հարությունյան
  4. Սերժ Առաքելյան
  5. Անահիտ Առաքելյան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից, նրանք մրցութային առաջին օրը հաղթահարած մասնակիցների` Անիի, Վարդան Մարգարյանի, L.E.V.O.N-ի, Լիայի և Էլիզայի հետ միասին հանդես կգան սեպտեմբերի 22-ին կայանալիք «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչում: 

Մրցութային երկրորդ օրվա արդյունքը որոշվել է միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի կողմից եւ հեռուստադիտողների քվեարկությամբ։ 

Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները, իսկ երեխաների միջազգային ժյուրիի կազմում՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախորդ տարիների մասնակիցները։

Ժյուրիի անդամների անուններն ու քվեարկության մանրամասն տեղեկությունները կհրապարակվեն սեպտեմբերի 22-ին կայանալիք եզրափակիչից հետո (քվեարկության գործընթացի անաչառությունը երաշխավորելու նպատակով)։  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ