1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Զարուհի Փոստանջյանը քարոզարշավը շարունակել է Քանաքեռ-Զեյթունում

Զարուհի Փոստանջյանը քարոզարշավը շարունակել է Քանաքեռ-Զեյթունում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին ընդառաջ՝  Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը  սեպտեմբերի 16-ին նախընտրական քարոզչությունն իրականացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունից, քարոզարշավը մեկնարկեց «Հաղթանակ» զբոսայգու առջևից ժամը 17:00-ին և տևեց մինչև ուշ երեկո: Զարուհի Փոստանջյանն ավագանու թեկնածուների և քարոզչական խմբի հետ քայլելով համայնքի փողոցներով, բակերով ու այգիներով՝  ողջունում էր քաղաքացիներին, ջերմ ու անկեղծ զրույցի բռնվում անցորդների հետ:

Ավագանու թեկնածուները և քարոզչական խմբի անդամները համայնքի բնակիչներին իրազեկում էին կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթների մասին, ընդգծում քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի քաղաքական մաքուր անցյալը, մայրաքաղաքը արդարությամբ, սրտացավությամբ և փորձառությամբ կառավարելու պատրաստակամությունը՝ որպես կարգախոս ունենալով իր կենսակերպի սկզբունքները՝ «Արդարություն և օրենք»:

Ամենօրյա երկարատև քարոզարշավի ընթացքում «Երկիր Ծիրանի»-ի նախագահի ուղղակի շփումները երևանցիների հետ ավելի ակնհայտ են դարձնում մարդկանց համակրանքի և վստահության դրսևորումները, օրեցօր ավելանում է նրանց դրական վերաբերմունքը Զարուհի Փոստանջյանին Երևանի քաղաքապետ ընտրելու հարցում, և ամրանում է քաղաքացիների հույսն ու հավատը առ այն, որ Երևանը վերջապես կունենա հոգատար, անկաշառ և օրինապահ քաղաքապետ՝ ի դեմս Զարուհի Փոստանջյանի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]