1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եղեք օրինապաշտ և այդ դեպքում մեր երեխաներն այլևս չեն ուզի նմանվել ինչ-որ օլիգարխի. Փաշինյանը՝ «Իմ քայլը» դաշինքի հավաքին

Եղեք օրինապաշտ և այդ դեպքում մեր երեխաներն այլևս չեն ուզի նմանվել ինչ-որ օլիգարխի. Փաշինյանը՝ «Իմ քայլը» դաշինքի հավաքին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը դաշինքի նախընտրական հավաքի ժամանակ, որը տեղի ունեցավ Շենգավիթ վարչական համայնքում, կոչ արեց քվեարկել դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի օգտին:

Նախընտրական հավաքի ժամանակ վարչապետն իր ելույթում նշեց, որ ուզում են ստեղծել այնպիսի կառավորություն, որը ոչ թե հաց կտա ժողովրդին, այլ հնարավորություն կստեղծի վաստակել այն: «Մենք ուզում ենք ունենալ այնպիսի կառավարություն, որը ուղիղ կնայի ժողովդրի աչքերի մեջ: Հայաստանում օլիգարխներ չկան, որովհետև օլիգարխ նշանակում է քչերի իշխանություն, իսկ Հայաստանում իշխանությունը ժողովրդին է պատկանում: Հայաստնում չկա ավելի բարձր կոչում, քան  Հայաստանի հպարտ քաղաքացի կոչումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարեց վարչապետը:

Նա գործարարներին կոչ արեց ծառայել երկրին, հարստանալ ու հարստացնել, բայց իրենց հարստությամբ ուրիշներին չնվաստացնեն, այլ հակառակը՝ ավելի հպարտացնեն:

«Գործարարները և գործարարությունը չափազնաց կարևոր ինստիտուտներ են Հայաստանի համար: Այդ նույն մարդիկ իրենց օրինական հարկերը վճարելով, մյուս քաղաքացիների նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերելով, իրենց՝ բոլորի հետ հավասար քաղաքացի ընկալելով հսկայական հարգանքի կարժանան, որովհետև գործարարների խավը արդյունք ու աշխատատեղեր է ստեղծում երկրում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանը մի տեղ է, որտեղ հնարավոր է գործել ու հարստանալ:

«Եվ ուրեմն, եղեք օրինապաշտ և այդ դեպքում մեր երեխաներն այլևս չեն ուզի նմանվել որևէ մականունավոր օլիգարխի, այդ երեխաները ցանկանալու են նմանվել Տիգրան Մանսուրյանին, Արմենակ Ուրֆանյանին, նրանց իդեալը լինելու է Կոմիտասն  ու Թումանյանը, Մարտիրոս Սարյանն ու Մինաս Ավետիսյանը: Նրանց երազանքը լինելու է տիեզերքը, կրթությունն ու հզոր ապագան»,- նշեց նա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]