1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայկ Մարությանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում ամենակարևորն է համարում ուղիղ ժողովրդավարության մասին կետը  

Հայկ Մարությանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում ամենակարևորն է համարում ուղիղ ժողովրդավարության մասին կետը

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի ամֆիթատրոնում տեղի ունեցած նախընտրական հավաքի ժամանակ ներկայացրեց դաշինքի ծրագրի 9 հիմնական դրույթները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետի թեկնածուն կարևորեց ուղիղ ժողովրդավարության գործադրումը:

«Այսուհետև քաղաքին վերաբերող բոլոր կարևոր հարցերը քաղաքային իշխանությունները միանձնյա չեն որոշելու: Որոշումը կայացվելու է բնակիչների հանրաքվեի միջոցով»,- նշեց քաղաքապետի թեկնածուն:

Նրա կարծիքով՝ հաջորդ կարևոր կետը տրանսպորտի վիճակի բարելավումն է, որը ենթադրում է տրանսպորտային ամբողջական ցանցի արդիականացում, միասնական տոմսի և զեղչային համակարգի գաղափարի ներդրում:

«Միասնական տոսմը ժամային տոմս է: Այսինքն քաղաքացին գնում է տոմս ինչ-որ ժամանակահատվածի համար ու այդ ընթացքում օգտագործում է այն բոլոր տեսակի հասարակական փոխադրամիջոցներից օգտվելիս»,- հավելեց Հայկ Մարությանը:

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի 9 կարևոր դրույթների մեջ է մտնում նաև  մետրոյի առնվազն մեկ կայանի կառուցումը, 4-րդ կարգի վթարային շենքերիի բնակիչների համար վերաբնակեցման ծրագրի իրականացումը՝ բնակարանաշինության ոլորտում «համայնք-մասնավոր հատված» համագործակցության հնարավորություններն օգտագործելով, դպրոցաշինության զարգացումը, կանաչ տարածքների ընդլայնումը, վերելակների նորոգումը, բոլոր չգործող շատրվանների վերագործարկումը, նորերի կառուցումը և այլն:

Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրների լուծման սեփական տեսլականով:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Երևանի ավագանու ընտրությունների մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]