Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կարինե Կարապետյանը Ռամիլ Սաֆարովի քրոջ նկատմամբ հաղթանակը նվիրել է Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի հիշատակին

Կարինե Կարապետյանը Ռամիլ Սաֆարովի քրոջ նկատմամբ հաղթանակը նվիրել է 
Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խառը մենամարտերի Հայաստանի «Արմֆայթինգ» ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկ Կարինե Կարապետյանը (մականունը՝ Կատոկ, որը ռուսերեն նշանակում է գլանիվ մեքենա) Թբիլիսիի միջազգային մրցաշարի շրջանակում հաղթել է ադրբեջանցի Ռենա Սաֆարովային։ Վերջինս 2004 թվականին Բուդապեշտում քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քույրն է։

Կարինե Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հաղթական լուսանկարն է հրապարակել և մակագրել. «Հաղթանակս նվիրում եմ հայ սպա  Գուրգեն Արտուշի Մարգարյանի հիշատակին»։

Թուրքիայում հատուկ պատրաստություն անցած Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարին մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն»  ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին, որին մասնակցում էին նաև հայ սպաներ Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը:

2004թ. փետրվարի 19-ի գիշերը Ռամիլ Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը և կացնահարել քնած հայ սպային: Երկարատև դատական գործընթացից հետո 2006թ. ապրիլին  Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: Հունգարական դատարանը բազմիցս հայտարարել էր Սաֆարովի` հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին Նախագահ Ալիևն անմիջապես ներում շնորհեց, զինվորական բարձր կոչում տվեց և միանվագ վճարեց  8 տարվա աշխատավարձը: Նույն օրը պաշտոնական Երևանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]