Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը մասնակցել է Իգոր Տեր-Հովհաննիսյանի եւ Ռոբերտ Էմմիյանի գավաթի բացման արարողությանը

Բակո Սահակյանը մասնակցել է Իգոր Տեր-Հովհաննիսյանի եւ Ռոբերտ Էմմիյանի 
գավաթի բացման արարողությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին Ստեփանակերտի մարզադաշտում մասնակցել է Եվրոպայի ռեկորդակիրներ Իգոր Տեր-Հովհաննիսյանի եւ Ռոբերտ Էմմիյանի գավաթի մրցաշարի բացման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր ելույթում Նախագահ Սահակյանն այդ իրադարձությունը կարեւոր է համարել Արցախի մարզական կյանքում: «Այս մրցումները խորհրդանշական են, քանի որ կրում են մեծ սպորտի լեգենդար մարզիկների անունները: Նրանց փայլուն հաղթանակները տարբեր միջազգային հարթակներում, սահմանված ռեկորդները շոշափելի ազդեցություն են ունեցել թեթեւ աթլետիկայի զարգացման վրա՝ մեծ համբավ եւ պատիվ բերելով հայրենիքին, ոգեւորելով երիտասարդներին, շահագրգռելով նրանց զբաղվել սպորտով ու ֆիզիկական կուլտուրայով»:

Երկրի ղեկավարը ջերմորեն ողջունել է Իգոր Տեր-Հովհաննիսյանին ու Ռոբերտ Էմմիյանին եւ երախտագիտություն հայտնել պատմական հայրենիքի այս հատվածի նկատմամբ ընդգծված վերաբերմունքի եւ աջակցության համար: Նախագահ Սահակյանը մրցաշարի մասնակիցներին մաղթել է մեծ հաջողություններ, ձեռքբերումներ, ամենայն բարիք ու նոր հաղթանակներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]