Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օդի ջերմությունը կնվազի 3-5 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ

Օդի ջերմությունը կնվազի 3-5 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հյուսիսային շրջաններում սեպտեմբերի 16-17-ի երեկոյան ժամերին, սեպտեմբերի 18-19-ը՝ շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 20-21-ն առավելապես արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ`  քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-19-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում սեպտեմբերի 16-17-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Սեպտեմբերի 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-21-ը` առանց տեղումների եղանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]