Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աշոտ Ղուլյանն ընդունել է հայ լեգենդար հեռացատկորդներներ Տեր-Հովհաննիսյանին և Էմմիյանին

Աշոտ Ղուլյանն ընդունել է հայ լեգենդար հեռացատկորդներներ Տեր-Հովհաննիսյանին և Էմմիյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է հեռացատկի աշխարհի ռեկորդակիր Իգոր Տեր-Հովհաննիսյանին և Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանին, ովքեր Արցախում են իրենց ռեկորդներին նվիրված թեթև աթլետիկայի մրցաշարի անցկացմանը մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, շնորհակալություն հայտնելով խորհրդարանի ղեկավարին Արցախի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի աշխատանքներին աջակցելու համար՝ Ռոբերտ էմմիյանը ներկայացրել է սեպտեմբերի 16-ին կայանալիք մրցաշարի որոշ մանրամասներ և ընդգծել, որ իրենց նպատակը Արցախում սպորտի բնագավառի և հատկապես թագավորական սպորտաձևի զարգացումն է:

Աշոտ Ղուլյանը, բարձր գնահատելով մարցաշարի անցկացման գախափարը, կարևորել է դրանում ոչ միայն հայ, այլև այլազգի անվանի մարզիկների մասնակցությունը: Խորհրդարանի ղեկավարը պատգամավորական կազմի անունից երախտագիտություն է հայտնել հայազգի հայտնի մարզիկներին և նշել, որ նրանց սպորտային կարիերան ավարտված չէ, պարզապես այժմ այլ մակարդակի գործառույթներ են ստանձնել:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը և միջոցառման այլ մասնակիցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]