1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կերտածս ամեն կերպար ինձանից  ինչ-որ բան ունի. Խորեն Լևոնյանը նշում է ծննդյան 35-ամյակը

Կերտածս ամեն կերպար ինձանից  ինչ-որ բան ունի. Խորեն Լևոնյանը նշում է ծննդյան 35-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան, երգիչ, հաղորդավար Խորեն Լևոնյանն իր 35-ամյակի առթիվ հարազատներին, ընկերներին և իր արվեստի երկրպագուներին մեծ տոն կնվիրի մենահամերգով, որը կանցկացվի սեպտեմբերի 16-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Համերգային ծրագրի, ինչպես նաև Մայր թատրոնում սեպտեմբերի 27-28-ին կայանալիք «Սասնա ծռեր» ներկայացման մասին, որում դերասանը մարմնավորելու է Սասունցի Դավթին,  «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է արտիստի հետ:

«Հնչելու են  արտասահմանյան ստեղծագործություններ, որոնք  նախկինում չեմ կատարել: Շատ կարևոր բան ունեմ ասելու բոլոր նրանց, ում հրավիրել եմ այդ երեկոյին: Նրանց եմ ուղղելու հոգուցս բխած կարևոր խոսքերը»,- նշեց Խորեն Լևոնյանը:

Դերասանն ասաց, որ իր ողջ ստեղծագործական կյանքում միշտ արժևորում է յուրաքանչյուր  նոր ֆիլմ, նոր ներկայացում, նոր նախագիծ, որում մասնակցություն է ունենում: «Այն կերպարները, որոնք կերտել եմ, կիսով չափ իմն են, կիսով չափ ձեռք բերված: Ամեն դեր անցկացնում եմ իմ պրիզմայով և անպայման ինձանից  ինչ-որ բան փոխանցում դրան: Կերտածս բոլոր կերպարներն էլ հոգեհարազատ են»,-խոստովանեց Լևոնյանը:

Անդրադառնալով սպասված «Սասնա ծռեր» բեմադրության առաջնախաղին՝ նա շեշտեց, որ անհրաժեշտություն է մեր էպոսի՝ դյուցազնավեպի հիման վրա բեմադրված ներկայացման առկայությունը Մայր թատրոնի խաղացանկում: «Դա մեր ժողովրդի պատմությունն է, այսօրվա իրականությունն է արտացոլում,  դա մենք ենք այսօր, և դարեր շարունակ ոչինչ չի փոխվել: Դա պատմություն է, որը մենք փորձում ենք պատմել մեր տեսանկյունից, ռեժիսորի տեսանկյունից: Կարծում եմ՝  այն, ինչ շատերը սպասում են, չի լինելու: Թատերասերները հետաքրքիր մեկնաբանությամբ ներկայացման ականատես կլինեն»,-եզրափակեց Խորեն Լևոնյանը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]