Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արցախի ԱԺ խմբակցությունների ու հանձնաժողովների ղեկավարները հանդիպում են ունեցել ՀՀ առաջին փոխվարչապետի հետ

Արցախի ԱԺ խմբակցությունների ու հանձնաժողովների ղեկավարները հանդիպում են 
ունեցել ՀՀ առաջին փոխվարչապետի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել խորհրդարանական խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարների հանդիպումը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, որին մասնակցել է Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդարանի ղեկավարը ողջունել է Արցախ կատարած այցի շրջանակներում խորհրդարանականների հետ հանդիպելու Արարատ Միրզոյանի նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ նման հանդիպումները օգտակար են երկու հայկական հանրապետությունների համար կարևոր թեմաների և առկա մարտահրավերների շուրջ տեսակետներ փոխանակելու առումով:

Իր հերթին ՀՀ առաջին փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, որոնք հնարավորություն են ընձեռում անկեղծ զրույց ծավալելու փոխադարձ հետաքրքրության հարցերի վերաբերյալ: Իր խոսքում Արարատ Միրզոյանը անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակին, ՀՀ նոր կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքներին և այլ թեմաների:

Հանդիպման ընթացքում ՀՀ առաջին փոխվարչապետը պատասխանել է նաև խորհրդարանականների հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]