Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա. Նիկոլ Փաշինյան

Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա. Նիկոլ 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Le Monde օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը՝ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողը ՀՀ վարչապետին հիշեցրել է, որ ընտրվելուց հետո նա երեք անգամ հանդիպել է ՌԴ նախագահի հետ ու հարցրել՝ կարո՞ղ է Հայաստանը Ռուսաստանից լիովին անկախ քաղաքականություն վարել:

«Մենք ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ հակառուս, ո՛չ ամերիկամետ, ո՛չ եվրոպամետ, ո՛չ իրանամետ: Հայաստանն ինքնիշխան պետություն է, և իմ կառավարությունը հանդես է գալիս բացառապես մեր ժողովրդի և մեր երկրի շահերից: Դա պարզ էր Ռուսաստանի նախագահի հետ իմ առաջին բանակցություններից հետո, որոնք ընդգծում էին նրա հարգանքը մեր ազգային ինքնիշխանության սեփական արտաքին քաղաքականությունը վարելու իրավունքի նկատմամբ: Երբ ես ընդդիմություն էի, նա չի միջամտել՝ կանխելու մեր հեղափոխությունը: Նա չի միջամտել նաև հետո, երբ ես դարձա վարչապետ: Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am