Բակո Սահակյանն ընդունել է «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին
18:56, 15 Սեպտեմբեր 2018
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատում «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի եւ Ֆրանսիայի հարաբերություններին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանը:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ բարեկամության շարունակական ամրապնդումն Արցախի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկն է՝ նշելով, որ երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ խորացման համար առկա են բավարար նախադրյալներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում