Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Այբ» դպրոցում անցկացվեց Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի առաջին փուլը

«Այբ» դպրոցում անցկացվեց Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի առաջին փուլը

ԵՐԵՎԱՆ։ 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ։ ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Այբ» դպրոցում անցկացվեց ռոբոտաշինության մրցույթի` Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը, որին մասնակցում էր 12 թիմ Հայաստանի տարբեր մարզերից։ Այս տարի մրցույթն անցկացվում է «Սնունդը կարևոր է» կարգախոսի ներքո, և մասնակից թիմերը պետք է ստեղծեին ռոբոտներ, որոնք կարող են օգնել նվազեցնել սննդային թափոնները, հավաքել տարբեր ֆերմաների դաշտերի հողի որակի վերաբերյալ տվյալներ և այլն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Arm cyber kids» թիմը ներկայացնում էին Աշոտ և Ինես Գասպարյանները, որոնք  էլ մրցույթի հաղթողներ ճանաչվեցին։ Նրանք օլիմպիադային պատրաստվել էին 6-7 ամսվա ընթացքում, իսկ ծրագիրը գրելիս դիմել էին մարզիչի օգնությանը: Նրանց ներկայացրած ռոբոտը գունային գամայի հիման վրա տարբերակում էր առարկաները ու տեղափոխում համապատասխան վայրեր։

«Մենք ունենք մեծ նպատակ, այն է Հայաստանում ստեղծել այնպիսի ռոբոտներ, որոնք կբարելավեն աղբահանության վիճակը, կահավքեն պլաստիկ իրերը և այլն»,-նշեցին Գասպարյանները։

Այս տարվա օլիմպիադայի հայաստանյան փուլի հովանավորը «Ռոստելեկոմ» ընկերությունն էր։ Վերջինիս տնօրեն Հայկ Ֆարամազյանի խոսքով՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան Հայաստանում խթանում է ռոբոտաշինության զարգացմանը և երեխաների մոտ զարգացնում է այդ ուղղությամբ մտածելու կարողությունը:

«Մենք լիահույս ենք, որ առնվազն մեկ թիմ կմասնակցի վերջին փուլին, որը տեղի է ունենալու Թայլանդում: Կարևոր է, որ երեխաները փոքր տարիքից յուրացնեն ռոբոտաշինության հիմունքները և հետագայում կիրառեն գործնական դաշտում»,-նշեց Հայկ Ֆարամազյանը:

«Այբ» հիմնադրամի  մրցույթների համակարգող Աննա Մխիթարյանի հավաստմամբ՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի նպատակը ողջ աշխարհի երեխաներին և երիտասարդներին ռոբոտաշինության գաղափարի շուրջ միավորելն է:

«Մեր նպատակն է  երեխաներին միջազգային մրցույթներում ներգրավելը, նրանց ստեղծարարությունը, նախագծելու ու խնդիրներ լուծելու հմտությունները զարգացնելը ու ավելի շատ բան սովորեցնելը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Աննա Մխիթարյանը:

Մրցույթը ստեղծվել է 2004 թվականին: Ներկայումս մրցույթին մասնակցում են 6-25 տարեկան 60.000-ից ավելի երեխաներ և երիտասարդներ՝ աշխարհի ավելի քան 60 երկրներից: Հայաստանում մրցույթի ազգային փուլն անցկացվում է 2016 թվականից՝ խթանելու ՀՀ դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման և ճարտարագիտության դասավանդումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]