1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հայաստանի պատանի երգիչներ»-ի սաները պահանջում են վերականգնել երգչախմբի շենքը

«Հայաստանի պատանի երգիչներ»-ի  սաները պահանջում են 
վերականգնել երգչախմբի  շենքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի պատանի երգիչներ» երգչախմբի սաները սեպտեմբերի 15-ին բողոքի ակցիա են իրականացրել երգչախմբի շենքի վերակառուցման պահանջով: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երգչախմբի սաները գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ իրականացրել են բողոքի ակցիա՝ փակելով Արամի փողոցը:

«Սա աղետ է: Թեկուզ եթե անգամ կառույցվի մի նոր շինություն, մենք այնտեղ կաշխատենք: Որևէ մեկը պե՞տք է արդյոք հոգա մեր նախկին շինարարների, ճարտարապետների թողած կոթողների մասին»,- մտահոգվում է Հեքեքյանը:  

Երգչախմբի գեղարվեստական ղեկավարը նշում է, որ պիտի մինչև վերջ պայքարեն: Եթե, այնուամենայնիվ, շենքը փուլ գա, պահանջելու են, որ այն հիմնովին վերակառուցեն: «Մենք պահանջում ենք, որ շենքը փրկեն, պատը ամրակայեն, հողային ապարները ամրացնեն: Սա է կարևորը»,- ասում է Հեքեքյանը:

Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից դիմել և հորդորել էին լքել Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի պատանի երգիչներ» երգչախմբի շենքը, քանի որ այն վթարային է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]