Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնը նշում է տարեդարձը


ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուղիղ երկու տարի առաջ սեպտեմբերի 15-ին   դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանի հիմնադրած «Բոհեմ» թատրոնը սկսեց գործունեություն ծավալել Հայաստանի գրողների միության շենքում՝ մեկտեղելով դերասանի սիրված ներկայացումներն ու բազում պրեմիերաներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նարեկ Դուրյանի երազանքը դարձավ իրականություն. սեփական դահլիճ, ժամանակակից լուսային ու ձայնային տեխնիկա, հրաշալի անձնակազմ, որոնք ամբողջացնում են թատրոնն իրենց գոյությամբ:

Թատրոնի ծննդյան օրը դերասանները կնշեն «Մենք ենք, մեր ստերը» ներկայացմամբ: Սեպտեմբերի 22-ին էլ կցուցադրվի մանկական ներկայացում՝ «Տիկնիկների խանութ»-ը:

Վերջերս թատրոնի բեմում ներկայացված «Օրագիրը», որն արդեն հասցրել է սիրվել հանդիսատեսի կողմից, այս թատերաշրջանում երկու վերջին ներկայացմամբ կցուցադրվի սեպտեմբերի 19-ին և 25-ին:

Այս տարի նաև լրանում է Նարեկ Դուրյանի թատերասերների շրջանում սեր վայելող «Մորաքույրը Փարիզից» ներկայացման 10-ամյակը, ինչի առթիվ այն ևս կներկայացվի «Բոհեմ» թատրոնում: Առաջիկայում «Բոհեմ»-ը հանդես կգա նաև բազմաթիվ առաջնախաղերով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ