Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Հայաստանում այլևս չկան արտոնյալներ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Le Monde-ին


ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա այցի ընթացքում հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde պարբերականին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր՝ իշխանության գալուց հետո Հայաստանում այլևս չկան արտոնյալներ և արտոնություններ, աննախադեոպ պայքար են մղում ստվերային տնտեսության և կոռուպցիայի դեմ:

Իշխանության գալուց չորս ամիս անց` Հայաստանում ի՞նչ եք կարողացել փոխել:

– Մամուլն այսօր ազատ է առավել, քան երբևէ: Առաջին անգամ երրորդ հանրապետության պատմության մեջ այլևս չկան արտոնյալներ կամ արտոնություններ: Մենք աննախադեպ պայքար ենք մղում կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ:  Տնտեսական մենաշնորհներ այլևս չկան: Սեպտեմբերի 23-ին Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվեն քաղաքապետի ընտրություններ, որոնք պատմության մեջ ամենաազատը կդառնան: Ի տարբերություն այլ հեղափոխությունների, համենայն դեպս` նրանց, որոնք ինձ հայտնի են, մեր դեպքում հեղափոխությանը չհաջորդեց տնտեսության անկումը: Հակառակը, ցուցանիշները դրական են, կապիտալը վերադառնում է երկիր, անշարժ գույքի գներն աճում են, բանկերում ավանդներն աճում են: Մենք  հաջողեցինք ուղիղ ժողովրդավարական կառավարման համակարգ ստեղծելու գործում:

 Ձեզ խորհրդարանն ընտրեց հանրային ճնշման ներքո, բայց այնտեղ շարունակում են մեծամասնություն կազմել նախորդ` Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ընտրված պատգամավորները: Դա ընդունելի՞ է:

– Երբ խորհրդարանն ինձ վարչապետ էր ընտրում, ես կարող էի միայն 4 ձայնի վրա հույս ունենալ, որից մեկը իմն էր: Այս խորհրդարանը սև բիծ է մեր քաղաքական իրականության մեջ, բայց մենք պետք է իրավիճակը տեսնենք իր հավասարակշռության մեջ: Իմ ընտրվելուց 20 օր հետո խորհրդարանը կողմ է քվեարկել կառավարության ծրագրին, որում ներառված է նաև արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ