1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ում «Ֆլորենս» փոթորիկի պատճառով հինգ մարդ է զոհվել

ԱՄՆ-ում «Ֆլորենս» փոթորիկի պատճառով հինգ մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում «Ֆլորենս» փոթորիկի հետևանքով 5 մարդ է զոհվել:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հողորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Ուիլմինգտոն քաղաքում ծառը ընկել է տան վրա, ինչի հետևանքով մահացել է մի կին և նրա 8 ամսական երեխան:

Քինստոնում 78-ամյա տղամարդը մահացել է  հոսանքահարման պատճառով: 77-ամյա մի տղամարդ զոհվել է ուժեղ քամու պատճառով  այն բանից հետո, երբ դուրս էր եկել իր շներին խնամելու համար: Եվս մեկ մարդ զոհվել է Պենդերի մերձափյա շրջանում:

«Ֆլորենս» փոթորիկը հասել է Հյուսիսային Կարոլինայի ափին սեպտեմբերի 14-ին:  Վերջին օրերի ընթացքում փոթորիկը թուլացել էր և հասել չորրորդից առաջին մակարդակ:  Քամու արագությունը ընկել էր 215-ից 150 կմ/ժամ: Այնուամենայնիվ, եղանակային կանխատեսողներ նախազգուշացնում են, որ «Ֆլորենս» փոթորիկը շարունակում մնալ վերջին շրջանի ամենավտանգավոր փոթորիկներից մեկը, քանի որ սպառնում է մեծածավալ ջրհեղեղներով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]