Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Շենգավիթ» ԲԿ-ի նոր մասնաշենքի բացման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Շենգավիթ» ԲԿ-ի նոր մասնաշենքի բացման 
արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

Բազմապրոֆիլ կենտրոնը հագեցած է ժամանակակից պահանջներին համապատասխան նոր կառավարման համակարգով, նոր սերնդի բժշկական սարքավորումներով,  ժամանակակից վիրասրահներով, հարմարավետ հիվանդասենյակներով:  

Կենտրոնի ղեկավարները վստահեցրել են, որ քաղաքացիներին մատուցելու են բարձրորակ ծառայություններ՝ ապահովելով հետազոտությունների, միջամտությունների, վիրահատությունների ողջ ծավալը: Նրանց խոսքով՝ կենտրոնի բժշիկները պարբերաբար վերապատրաստվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական և իսրայելական կլինիկաներում: Նախատեսվում է իրականացնել նաև հեռահար բժշկություն, փորձի փոխանակում, առցանց օնլայն վիրահատություններ:  Վարչապետ Փաշինյանը ողջունել է առողջապահության ոլորտում նմանատիպ խոշոր ծրագրերի իրականացումն ու քաղաքացիներին բարձր որակի ծառայությունների մատուցումը:    

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]